• Childhood & Development
  • Environment & Cities

Կլիմայական փոփոխությունները և վաղ մանկության զարգացումը. գտնել լավագույն համադրությունը

minute read

Featured in Journal 2020

Available Languages Available in:

Prefer another language?

Credits: sushytska/Adobe Stock

minute read

Available Languages Available in:

Do you want this article available in another language?

Այսօր ծնված երեխաներն ամենայն հավանականությամբ կապրեն մինչև 2100 թվականը, երբ ջերմոցային գազերի արտանետումների այսօրվա քանակի հաշվարկով օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 4 C-ով (Կոլլինզ և այլք, 2013)[1], ծովի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ տարածքները կծածկվեն ջրով, իսկ եղանակի կտրուկ փոփոխությունները բացասականորեն կազդեն գյուղատնտեսական արտադրանքի և ջրի պաշարների վրա։ Վաղ մանկության զարգացման ցանկացած օրակարգ պետք է նպատակ ունենասահմանափակել կլիմայական փոփոխությունների հնարավոր ազդեցությունները երեխաներիամբողջ կյանքի ընթացքում: Բայց կարո՞ղ են արդյոք կլիմայակական փոփոխությունների մեղմացման հետ կապված ծրագրերը դրականորեն ազդել նաև վաղ մանկության զարգացման ծրագրերի վրա:

[1]

Collins, M., Knutti, R., Arblaster, J., Dufresne, J.-L., Fichefet, T., Friedlingstein, P. et al. (2013). Long-term climate change: projections, commitments and irreversibility. In: Stocker, T.F., Qin, D., Plattner, G.-K., Tignor, M., Allen, S.K., Boschung, J., Nauels, A. et al. (eds) Climate Change 2013: The Physical Science Basis. Cambridge and New York: Cambridge University Press. Available at: https://www.ipcc.ch/site/assets/uploads/2018/02/WG1AR5_Chapter12_FINAL.pdf (accessed July 2020).

Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է, բայց անհրաժեշտ է հստակեցնել կլիմայի փոփոխությունների և երեխայի խնամքի ու զարգացման քաղաքականությունների միջև եղած ընդհանուր միտումները, կապերը, առնչություններն ու պատճառահետեւանքային կապերը. պլանավորել, փաստաթղթեր կազմել, անհրաժեշտության դեպքում նաև հետազոտություններ իրականացնել։

Որպես օրինակ կարող ենք դիտարկել փաստերն այն մասին, թե ինչ դեր են խաղում քաղաքաշինությունը և ֆիզիկական միջավայրը երեխայի զարգացման վրա սկսած զբոսայգիների և խաղային տարածքների առկայությունից մինչև՝ թե ինչպես են երեխաներն ու նրանց խնամատարները հասնում նախադպրոցական հաստատություններ և առողջապահական կենտրոններ (Բրաուն և այլք, 2019)[2]։
Սա կապվում է նաև այն խնդրին, թե ինչպես է կլիմայական փոփոխություններին հարմարվելու և հետևանքների մեղմացման քաղաքականությունն առնչվում այնպիսի հարցերի, ինչպիսիք են հողօգտագործման պլանավորումը, էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործումն ու անխափան տրանսպորտը, քաղաքների կանաչապատումը, շինությունների էներգաարդյունավետությունն ու օդափոխումը։

[2]

Brown, C., de Lannoy, A., McCracken, D., Gill, T., Grant, M., Wright, H. and Williams, S. (2019). Special issue: child-friendly cities. Cities & Health 3(1–2): 1–7.

Այլ կերպ ասած՝ ավելի հարուստ երկրները, պաշտպանելով այսօր փոքր երեխաների շահերը, ձախողում են նրանց ապագայի պաշտպանությունը.

Օդի աղտոտումը, որն ազդում է երեխաների իմացական և ֆիզիկական զարգացման վրա, ակնհայտորեն կապված է կլիմայի փոփոխության հետ։ Օդի աղտոտման աղբյուրներն ընդհանուր առմամբ նույնն են, ինչ ջերմոցային գազերինը, բայց այս դեպքում քաղաքացիները կարող են հեշտությամբ չափել այն և հաշվետվություն պահանջել տեղական ինքնակառավարման մարմիններից։ Պոտենցիալ կապ կա նաև երեխաների վաղ զարգացման և կլիմայական փոփոխությունների արդյունքում առաջացող այնպիսի ծայրահեղ եղանակային երևույթները միջև, ինչպիսիք են երաշտները, ջրհեղեղները, անտառային հրդեհները, շոգը, ինչպես նաև ինֆեկցիոն և վարակիչ հիվանդությունների մոդիֆիկացիաները, սննդի և ջրի հասանելիությունը։

Կլիմայի փոփոխության և վաղ մանկության զարգացման խնդիրները միմյանց հետ կապելու հետագա աշխատանքը հիմնվելու է երկու կարևոր վերլուծությունների վրա։
Առաջինը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների համար մաքուր և առողջ շրջակա միջավայրի իրավունքի մասին զեկույցն է (ՕՒ^հփ 2018)[3], որը լայն շրջանակ է ենթադրում՝ ոլորտի քաղաքական որոշումները նաև երեխայի իրավունքների տեսանկյունից դիտարկելու համար։

Երկրորդը՝ Լանսեթի Հանձնաժողովի զեկույցն է աշխարհի երեխաների ապագայի վերաբերյալ (Քլարկ և այլք, 2020 թ.)[4]։ Այս զեկույցը ցույց է տալիս, որ բացակայում է կապը կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված աշխատանքների և երեխաների խնամքի ու դաստիարակության մակարդակի միջև։ Օրինակ, ավելի հարուստ երկրները լավ արդյունքներ ունեն ըստ համակցված «Բարօրության ինդեքսի», բայց ավելի վատ CO2֊ի արտանետումները նվազեցնելու պարտավորությունների հարցում։

[3]

Office of the United Nations High Commissioner for Human Rights. (2018). Report of the Special Rapporteur on the Issue of Human Rights Obligations Relating to the Enjoyment of a Safe, Clean, Healthy and Sustainable Environment, A/HRC/37/58. Geneva: OHCHR.

[4]

Clark, H., Coll-Seck, A.M., Banerjee, A., Peterson, S., Dalglish, S.L., Ameratunga, S. et al. (2020). A future for the world’s children? A WHO– UNICEF–Lancet Commission. The Lancet 395(10224): 605–58. Available at: https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(19)32540-1/fulltext (accessed July 2020).

Այս օրակարգը զարգացնելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել այս վերլուծությունները և այնպիսի ուղիներ գտնել, որոնք հնարավոր կդարձնեն այս հարցերին առնչվող քաղաքականության մշակման մեջ ներգրավել շահագրգիռ կողմերի լայն շրջանակների։ Դիտարկենք միայն մեկ օրինակ. կլիմայի փոփոխության և վաղ մանկության զարգացման փոխկապակցված օրակարգը կարող է ավելի ծանրակշիռ դարձնել հանածո վառելիքի համար տրվող դոտացիաների դադարեցման քաղաքականությունը։

Կլիմայի փոփոխությունները & առողջապահությունը

Կլիմայի փոփոխության խնդիրը մեկ այլ ոլորտի հետ կապելու նախադեպ արդեն կա, որը դրական ազդեցություն է թողնում երկու կողմերի վրա էլ. առողջապահության և կլիմայի հետ կապված քննարկումների համատեղումը մասնավորապես ոչ վարակիչ հիվանդությունների խնդրի տեսանկյունից։

Այս քննարկումների և ներկայացվող փաստերի զարգացումը կարելի է դիտարկել Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (1Բ^) զեկույցների միջոցով։

Առաջին զեկույցում (1991թ.) առողջապահության ոլորտն ընդհանրապես չէր ընդգրկվել։ Երկրորդ զեկույցը վերաբերում էր առողջության վրա կլիմայի փոփոխությունների շոգի և ծայրահեղ եղանակային դրսևորումների անմիջական ազդեցությանը։ Երրորդ զեկույցում ավելացան առողջության վրա կլիմայի փոփոխությունների անուղղակի ազդեցության հարցերը. հիվանդությունների տարածումը մոծակների միջոցով, ջրի որակը, օդի որակը, սննդի որակը և քանակը։ Չորրորդ զեկույցում (2007 թ.) ավելացավ առողջության խոցելիությունը և հարմարվողականությունը։

Այնուամենայնիվ, կլիմայի հարցերով զբաղվող շրջանակներում անհամաձայնություն կար առողջապահությունը կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման հարցերի հետ կապելու հարցում։ Մասնավորապես, ոչ վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են սրտային հիվանդությունները, ինսուլտը և քաղցկեղը, հիմնականում դիտարկվում էին որպես կլիմայի փոփոխության հետ կապ չունեցող, իսկ որպես դրանց կանխարգելման ուղիներ դիտարկվում էին միայն դիետան, ծխելու սովորության կամ ֆիզիկական ակտիվության փոփոխությունը։ Բայց համաձայնեցված աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ վերլուծել փաստերը և բացահայտել, թե ինչպես կարող է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման քաղաքականությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և թափոնների կառավարումը, կանխել ոչ վարակիչ հիվանդությունները, ինչը հնարավորություն տվեց կապ հաստատել հիվանդությունների և կլիմայի հետ կապված գործունեության միջև։

Կլիմայի փոփոխության խնդիրը մեկ այլ ոլորտի հետ կապելու նախադեպ արդեն կա, որը դրական ազդեցություն է թողնում երկու կողմերի վրա էլ. առողջապահության & կլիմայի հետ կապված քննարկումների համատեղումը մասնավորապես ոչ վարակիչ հիվանդությունների խնդրի տեսանկյունից։

Արդյունքում, հինգերորդ զեկույցն արդեն (2014 թ.)[5] ներառում էր այն հարցը, թե կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ուղղված գործունեությունն ինչպես է նպաստում մարդկանց առողջությանը (Սմիթ և այլք, 2014)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուսումնասիրեց մի շարք փաստեր և ամրապնդեց այս մոտեցումը ընդգծելով, թե ինչ դրական ազդեցություն են ունենում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ուղղված գործողություններն առողջության վրա, ինչպես նաև գոյություն ունեցող ռիսկերը (ԱՀԿ, 2011,2012)[6][7]։ Այդ ուսումնասիրությունների նպատակն էր պարզել, թե կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման որ գործողություններն են առավել նպաստավոր առողջության համար, ինչպես նաև՝ թե որ գործողություններն են ավելի ռիսկային առողջության համար, օրինակ դիզելային շարժիչների օգտագործման խրախուսումը, որոնք ավելի քիչ քանակությամբ ջերմոցային գազեր են արտանետում, բայց, այնուամենայնիվ, վնասում են առողջությանը, թե բենզինային շարժիչները։

[5]

Smith, K.R., Woodward, A., Campbell-Lendrum, D., Chadee, D.D., Honda, Y., Liu, Q. et al. (2014). Human health: impacts, adaptation, and co-benefits. In: Field, C.B., Barros, V.R., Dokken, D.J., Mach, K.J., Mastrandrea, M.D., Bilir, T.E. et al. (eds) Climate Change 2014: Impacts, Adaptation, and Vulnerability. Cambridge and New York: Cambridge University Press. Available at: https://www.ipcc.ch/report/ar5/wg2/human-health-impacts-adaptation-and-co-benefits/ (accessed July 2020).

[6]

World Health Organization. (2011). Health in the Green Economy: Health Co-benefits of Climate Change Mitigation – Housing Sector. Geneva: WHO. Available at: https://www.who.int/publications/i/item/health-in-the-green-economy-health-co-benefits-of-climate-change-mitigation–housing-sector (accessed July 2020).

[7]

World Health Organization. (2012). Health in the Green Economy: Health Co-benefits of Climate Change Mitigation – Transport Sector. Geneva: WHO. Available at: https://www.who.int/publications/i/item/health-in-the-green-economy-health-co-benefits-of-climate-change-mitigation–transport-sector (accessed July 2020)

Լանսեթի ուսումնասիրությունների շարքն օգնեց «նպաստավոր գործոններ առողջության համար» տերմինի ամբողջական ընկալումը կապել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և դրանց հարմարվելու գործողությունների հետ (Կոստելլո և այլք, 2009)[8]։ Կլիմայի և առողջության վերաբերյալ «Լանսեթի հետհաշվարկ» զեկույցը, որը 2017 թվականից ի վեր ամեն տարի հրատարակվում է (Վաթս և այլք, 2017)[9], ներառում է նաև այլ ցուցանիշներ այն մասին, թե, բացի արդեն հաստատված փաստերից (վարակիչ հիվանդությունների ուղիղ կապը եղանակային կտրուկ փոփոխությունների հետ), մի շարք այլ ոլորտներում կլիմայի փոփոխությունն ինչպես է կապվում ոչ վարակիչ հիվանդությունների հետ։

[8]

Costello, A., Abbas, M., Allen, A., Ball, S., Bell, S., Bellamy, R. et al. (2009). Managing the health effects of climate change: Lancet and University College London Institute for Global Health Commission. The Lancet 373(9676): 1693–1733.

[9]

Watts, N., Adger, W.N., Ayeb-Karlsson, S., Bai, Y., Byass, P., Campbell-Lendrum, D.C. et al. (2017). The Lancet Countdown: tracking progress on health and climate change. The Lancet 389(10074): 1151–64.

Հետազոտությունների ծրագիր

Այնուամենայնիվ, ո՜չ «Լանսեթի հետհաշվարկը», ո՜չ էլ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (1Բ^) վերջին առողջապահական զեկույցը որևէ կերպ չեն հիշատակում վաղ մանկության զարգացման խնդիրները։ Պատկերը նույնն է շատ այլ կառույցներում, որոնք քննարկումներ են վարում առողջապահության և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման հետ կապված գործողությունների վերաբերյալ։ Գիտելիքների առկա բացը հաղթահարելու համար երեք տեսակ հետազոտություններ են անհրաժեշտ.

  1. Հետազոտություններ ծննդից մինչև 3 տարեկան երեխաների զարգացման հաստատված ցուցիչների վերաբերյալ (Ռիխտեր և այլք, 2019)[10]. դրանք կարող են օգտագործվել այն ուսումնասիրություններում, որոնց նպատակն է կապեր գտնել կլիմայի փոփոխության հետ կապված քաղաքականության, միջանկյալ ռիսկերի և այլ միջամտությունների միջև։
  2. Կատարել քարտեզագրում և, փաստերի վրա հիմնվելով, հստակեցնել վաղ մանկության զարգացման և կլիմայի փոփոխության դեմ ձեռնարկվող գործողությունների միջև եղած կապերը։ Արդյունքում կստեղծվեն թեմային առնչվող պատմություններ, կպարզաբանվեն անհրաժեշտ գործողությունները և ուսումնասիրությունների հնարավոր թեմաները։
  3. Մշակել հստակ մեխանիզմներ, որպեսզի բնակչությունը և շահագրգիռ կողմերը շարունակաբար տեղեկացված լինեն այս փաստերի մասին։ Օրինակ՝ օժանդակել տեղեկությունների հավաքմանը, համատեքստին հատուկ վերլուծությունների մշակմանը և հաշվետվողականությանը, ինչպես նաև օգտագործել ստացված արդյունքները ոլորտում քաղաքականության մշակման և դրան համապատասխան գործողությունների իրականացման համար։ Ծրագրի իրականացման ընթացքում ուսումնասիրելու և փորձարկման համար կարող են օգտագործվել համայնքում գործող լաբորատորիաները։
[10]

Richter, L., Black, M., Britto, P., Daelmans, B., Desmond, C., Deverccelli, A. et al. (2019). Early childhood development: an imperative for action and measurement at scale. BMJ Global Health 4: i154–60

Եթե ստեղծվեն համագործակցածին խմբեր, որտեղ ներգրավված կլինեն մարդիկ, ովքեր զբաղվում են և՜ վաղ մանկության զարգացման, և՜ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմացման հարցերով, դրանք կնպաստեն վերը նշված աշխատանքների ակտիվացմանը և դրանց մասին տեղեկությունների տարածմանը։ Սա հատկապես տեղին կլինի մեր ժամանակներում, երբ աշխարհը քննարկում է տնտեսության հետհամաճարակային վերականգնման հնարավորությունները (Ատտալի, 2020թ.)[11]։ Վաղ մանկության զարգացումը խթանող տնտեսական մոդելների վերաբերյալ քննարկումներն ավելի հիմնավորված կլինեն, եթե հստակ փաստեր լինեն վաղ մանկության զարգացման և կայուն կլիմայի վերաբերյալ կայուն քաղաքականության կապերի վերաբերյալ։

[11]

Attali, J. (2020, online). Altruists by Choice or by Force. Jacques Attali [blog]. Available at: https://www.attali.com/en/geopolitics/altruists-by-choice-or-by-force/ (accessed July 2020).

Send us feedback about this article

This feedback is private and will go to the editors of Early Childhood Matters.

    Early Childhood Matters
    Privacy Overview

    This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.